ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՆՎԵՐ ԿՍՏԱՆԱՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ԵՎ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ

08/29/2009
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեպտեմբերի 1-ին ընդառաջ Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում կազմակերպում է բարեգործական ակցիա այս տարի դպրոց հաճախող առաջին դասարանցիների համար: Ակցիայի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները նվեր կստանան դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:

Օգնությունը ստանալու նպատակով կարող եք դիմել տվյալ համայնքի ԲՀԿ տարածքային կառույցներին կից գործող հիմնադրամներ: