Սկզբում աշխատանքի տեղավորե՛ք չաշխատող մայրերին. Նաիրա Զոհրաբյան

11/10/2015

Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը պետք է ստանան նաեւ չաշխատող կանայք։ Այս մասին նոյեմբերի 10-ին ՀՀ խորհրդարանում ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նա չկայացած է որակել այն փաստարկը, թե աշխատող մայրերը դժգոհ կմնան, եթե նպաստ ստանան նաեւ չաշխատողները։ «Հարգելինե՛րս, երիտասարդ մայրերը հաճախ չեն աշխատում, ուղղակի որովհետեւ չեն կարող։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գործազրկությունը հատել է թույլատրելի շեմը՝ 36 տոկոս»,- ասել է Զոհրաբյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ իրենց խմբակցությունն արդեն օրինագիծ է առաջարկել՝ պահանջելով նպաստը վճարել բոլոր մայրերին, մոտ ժամանակներս նորից կներկայացնի այն։

www.news.am