Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Գագիկ Ծառուկյանին
09/18/2016
Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Գագիկ Ծառուկյանին Պատվո շքանշանով։
Նախագահը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որոշում է կայացրել
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, Հայաստանի մարզական ոլորտին ցուցաբերած նշանակալի աջակցության համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Կոլյայի Ծառուկյանին պարգեւատրել Պատվո շքանշանով: