ՍԵՎԱՆԻ ԵՎ ՃԱՄԲԱՐԱԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

12/06/2010
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող բարեգործական-առողջապահական ակցիան մեծ թափով ու եռանդով է շարունակվում հանրապետության բոլոր մարզերում:  Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներից հետո բուժակցիան արդեն շարունակվում է Սևան և սահմանամերձ Ճամբարակ քաղաքներում:





Մեկ օրվա ընթացքում անվճար բժշկական զննում, ախտորոշում և տարբեր դեղամիջոցներ են ստացել ավելի քան 500 հաճախորդներ: Ավելի մանրազնին ուսումնասիրման և վիրահատության համար «Էրեբունի» բժշկական կենտրոն են ուղեգրվել ավելի քան 80 հիվանդներ: Տեղում կատարվել է աչքի երեք վիրահատություն: Ինչպես ամենուրեք, այնպես էլ տեղական բժշկական կենտրոնին տրամադրեցին մեծաքանակ դեղամիջոցներ, որոնք հետագայում կտրամադրվեն տեղական բնակչությանը:


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականցվող ակցիայի շրջանակներում «Էրեբունի» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները այցելեցին նաև Գեղարքունիքի Սևան քաղաքը: Քաղաքային պոլիկնինիկայում հավաքվել են նաև շրջակա բնակավայրերի քաղաքացիները: