Ռուսաստանի Հայերի միության Ադիգեայի տարածաշրջանային բաժնի ներկայացուցիչների բաց նամակը
07/07/2020
Ադիգեայի հայ համայնքը՝ լինելով աշխարհի հայության անբաժանելի մասը, խորապես մտահոգված է վերջին օրերին ՀՀ-ում ԲԿՀ-ի եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններով: Մենք պատկերացնում ենք՝ որքան պայթունավտանգ դա կարող է լինել հասարակաքաղաքական իրավիճակի համար: Անհրաժեշտ է կանխել նոր քաղաքական ճգնաժամը, որից կարող են օգտվել արտաքին ուժերը: Կարեւոր է մնալ իրավական դաշտում եւ փոխզիջումներ փնտրել, անել հնարավոր ամեն ինչ՝ կառուցողական երկխոսություն սկսելու համար: