Պետք է ամեն ինչ անել, որպեսզի քաղաքը յուրաքանչյուր երևանցու համար լինի հարմարավետ. Նաիրա Զոհրաբյան

08/02/2018

ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է «Կանաչ քաղաքի հայեցակարգի ընկալումը Երևանի  բնակիչների կողմից»  սեմինար-քննարկում: Ներկայացվել է «Երևանի տնային տնտեսությունների շրջանում կանաչ քաղաքի հայեցակարգի ընկալումը» սոցոլոգիական հարցման արդյունքները: Կարևոր համարելով Երևանի և երևանցու առջև ծառացած խնդիրները՝  ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների  հրավերով   քննարկմանը մասնակցել է նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: