ՊԱՏՎՈ, ԱՐԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՇՆՈՐՀՎԵՑ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

11/05/2011
«Թագուհի Վիկտորիա» հուշաշքանշանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին հանձնեց «Եվրոպական Բիզնես Ասամբլեայի» գլխավոր տնօրեն Ջոն Վիլյամ Նեթինգը:

«Եվրոպական Բիզնես Ասամբլեան» գործում է 28 երկրներում:Այն տնտեսական, հասարակական և մարդասիրական համագործակցության անկախ միավորում է:

Կազմակերպության կարևորագույն խնդիրներից է. եվրոպական չափորոշիչներին համապատասխան ազգային քաղաքական վերնախավի գործիչների բացահայտումն ու պարգևատրումը, ովքեր իրենց մասնագիտական ու հասարակական գործունեությամբ նպաստել են իրենց երկրներում ժողովրդավարական արժեքների տարածմանն ու ազգաբնակչության բարեկեցության աճին:

Պատվո, արիության և արժանապատվության համար անվանակարգում «Եվրոպական Բիզնես Ասամբլեայի» կողմից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվում է «Թագուհի Վիկտորիա» հուշաշքանշանով, որը եվրոպական ամենաբարձր պարգևներց մեկն է:

Հեղինակավոր այս պարգևը ստացել են տարբեր երկրների նախագահներ, ականավոր քաղաքական գործիչներ ու դիվանագետներ:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, մարդկությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար, շնորհվեց նաև մեկ այլ հեղինակավոր պարգև՝ «21-րդ հարյուրամյակի առաջնորդներ» գիտափորձնական միջազգային ծրագրի պատասխանատուների կողմից: 

Շնորհակալություն հայտնելով՝ պարոն Ծառուկյանը շեշտեց, որ աշխատանքի նման գնահատականը առավել պարտավորեցնող է, հետագայում ևս շարունակելու է աշխատել ի նպաստ և ի բարօրության մեր ժողովրդի: