Պատգամավոր. Հայաստանում խորհրդարանականներին սկսել են ոչ մի տեղ չթողնել. Դա վատ նախադեպ է

09/15/2016

Հայաստանի խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը թույլ չեն տվել ծանոթանալ Վանաձորի քիմկոմբինատի վիճակին: Այդ մասին սեպտեմբերի 14-ին խորհրդարանի ժամի ընթացքում հայտնել է «ԲՀԿ»-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Վերջերս պատգամավորները Վանաձոր են տեղափոխվել` ծանոթանալու կոմբինատի վիճակին եւ աշխատակիցների համար հեռանկարներին: Բայց անվտանգության աշխատակիցները նրանց ներս չեն թողել:  «Դա վատ նախադեպ է դառնում: Մեկ մեզ թույլ չէին տալիս մտնել բանտային հաստատություններ, որպեսզի ստուգեինք ձերբակալվածների կեցության պայմանները, իսկ հիմա չեն թողնում ձեռնարկություններ մտնել: Այսպես չպետք է լինի», - բողոքել է պատգամավորը:

 

http://news.am/arm/news/346360.html