Պատգամավոր. Հայաստանն ու Ռուսաստանը պիտի պայմանավորվեն ռուբլով վարկերի մասին

01/09/2016

Հայաստանի տնտեսությանը ռուբլով վարկեր են անհրաժեշտ: Այդ մասին   NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԲՀԿ պատգամավոր, խորհրդարանական տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:   

Նրա խոսքով, ռուբլով վարկերը կօգնեն Հայաստանից Ռուսաստան արտահանողներին ապահովագրել փոխարժեքային ռիսկերից: Դա նրանց կազատի ռուբլային եկամուտների եւ դոլարային (ամենից հաճախ) վարկային պարտավորությունների անհամապատասխանությունից: Բայց նման վարկերի համար միջոցներ ներգրավելը ռիսկ է, եւ առեւտրական բանկերն իրենք նման քայլի չեն գնա:  Անհրաժեշտ է, որ նրանց ապահովագրեն երկու երկրի կարգավորող մարմինները:  «Ռուբլու այն ծավալը, որը կարող է անհրաժեշտ լինել Հայաստանին, Ռուսաստանի չափերով իհարկե աներեւակայելիորեն փոքր է: Այսինքն ընդամենը քաղաքական որոշում է անհրաժեշտ եւ կենտրոնական բանկերի գործողությունները», - հավելել է Մելքումյանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am