ՊԱՏԱՍԽԱՆՆ ՈՒ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՐԿԱՐ ՍՊԱՍԵՑՆԵԼ ՉՏՎԵՑԻՆ
09/19/2011
«Խնդրում եմ` ինձ տվեք ձեռքեր, քանի որ չեմ կարող լիարժեք ապրել և սովորել առանց ձեռքերի: Այս խնդրանքով օրեր առաջ 21-ամյա Արտյոմ Առաքելյանը դիմել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Արտյոմը 13 տարեկանում էլեկտրահարումից զրկվել էր ձեռքերից: Առաջին անգամ դրված պրոթեզները արդեն մի քանի տարի է` շարքից դուրս էին եկել: Դրանք նորոգելու խնդրանքով երիտասարդը 100-ից ավելի նամակներ է ուղարկել տարբեր գերատեսչությունների և անհատների, սակայն ապարդյուն:
Վերջին հույսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված նամակն էր, որի պատասխանն ու դրական լուծումը իրենց երկար սպասեցնել չտվեցին: Մի քանի հազար եվրո արժողությամբ պրոթեզները շարժունակ են, և Արտյոմն արդեն հեշտությամբ օգտագործում է դրանք: Այսօր արդեն երիտասարդը հանդիպեց Գագիկ Ծառուկյանին: ԲՀԿ նախագահը երիտասարդին աննկուն կամք և հաջողություն մաղթեց: