ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամությունն իր արմատներով գնում է դեպի հեռու անցյալ: Վերջին տարիներին չին–հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, անընդհատ խորանում է քաղաքական փոխվստահությունը, աստիճանաբար թափ է հավաքում համագործակցությունը բոլոր բնագավառներում: Բարեկամության և համագործակցության երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է մեր պետությունների և ժողովուրդների շահերին:
ՙ«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքում: Անցյալ տարի նոյեմբերին կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հաջող այց կատարեց Չինաստան, ինչը խորհրդանշում է մեր կուսակցությունների միջև հարաբերությունների պաշտոնական հաստատումը: Չինաստանի Կոմունիստական Կուսակցությունը պատրաստ է «անկախության և ինքնուրույնության, լրիվ հավասարության, փոխադարձ հարգանքի, միմյանց ներքին գործերին չմիջամտության» սկզբունքների հիման վրա շարունակել զարգացնել Ձեր կուսակցության հետ բարեկամական համագործակցությունը, խորացնել Չինաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև փոխըմբռնումն ու բարեկամությունը և դրանով իսկ առաջ մղել երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացումը:
Ձեր կուսակցությանը մաղթում ենք նոր հաջողություններ Հայաստանի հզորացման գործում, ժողովրդի բարեկեցություն և հասարակության առաջընթաց:
Մաղթում ենք բարգավաճում Հայաստանին և երջանկություն նրա ժողովրդին:
Ցանկանում ենք մեր երկրների, կուսակցությունների և ժողովուրդների միջև բարեկամության անընդհատ զարգացում:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԺԻՆ