ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ԵՎ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

11/18/2013

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծ շուքով և հանդիսավորությամբ տոնվեց ուսանողների միջազգային օրը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը յուրօրինակ անակնկալների մի ամբողջ շարք մատուցեցին ավելի քան 10 հազար երիտասարդների: Ավանդույթի համաձայն տոնին ներկա էր նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:







Ողջունելով ներկաներին՝ ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ երիտասարդներին հուզող բոլոր խնդիրները շարունակում են գտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և անձամբ Գագիկ Ծառուկյանի ամենօրյա ուշադրության ներքո:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ հանրապետության տարբեր բուհերի բարձր առաջադիմություն ցուցաբերած 100-ավոր ուսանողներ արժանացան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակների:

Տոնական միջոցառումը շարունակվեց մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, որը լեփ-լեցուն էր: 10 հազարից ավելի երիտասարդներ միմյանց շուրջ էին համախմբվել՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու և համընդհանուր տոնը միասնաբար նշելու համար:

«Մեր ապագան կրթված ու հայրենասեր երիտասարդներինն է»,-իր ողջույնի խոսքում նշեց ԲՀԿ նախագահը՝ կարևորելով երիտասարդների համար լիարժեք պայմանների ստեղծումն ու հայրենի երկրում ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը:

Անակնկալների շարքը եզրափակվեց մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում՝ համերգային աննախադեպ ծրագրով: