Որեւէ կողմնապահություն չի լինելու. Էթիկայի հանձնաժողովի նոր նախագահ է նշանակվել Վահան Բաբայանը
Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նոր նախագահ, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը խոստանում է, որ հանձնաժողովն աշխատելու է՝ առանց որեւէ կողմնապահության:
«Բոլոր պատգամավորները հավասար են օրենքի առաջ, եւ ես՝ որպես հանձնաժողովի նոր նախագահ, վստահեցնում եմ, որ որեւէ կողմնապահություն չի լինելու: Մեզ համար նշանակություն չի ունենալու, թե ընդդիմությունից են պատգամավորները, թե իշխանությունից»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահան Բաբայանը:
Նշենք, որ ըստ կանոնակարգի՝ այս նստաշրջանում էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահը պետք է լինի ԲՀԿ խմբակցությունից, որի ներկայացուցիչը Վահան Բաբայանն է: