ՇՈՒՐՋ 1200 ԱՐԱՐԱՏՑԻՆԵՐ ՀԱՄԱԼՐԵՑԻՆ ԲՀԿ ՇԱՐՔԵՐԸ

01/27/2012

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելեց Արարատի
մարզի Վեդի քաղաք՝ հանդիպելու և անձամբ կուսակցական անդամատոմսեր հանձնելու
նորագիր կուսակցականներին:

Այցի սկզբում ծաղկեպսակ  դրվեց սպարապետ
Վազգեն Սարգսյանի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցվեց սպարապետի հիշատակին:







Հաջորդիվ տեղի ունեցավ
հանդիպում ԲՀԿ շարքերը համալրել  ցանկացող շուրջ
1200 արարատցիների հետ: Գագիկ Ծառուկյանը, շնորհավորելով և ողջունելով նոր
անդամների այս պատասխանատու որոշումը,  հորդորեց վստահել և հավատալ ԲՀԿ ծրագրային
դրույթների կենսագործմանը, որոնք հավասարապես վերաբերվում են հասարակության բոլոր
անդամներին, սոցիալական բոլոր շերտերի ներկայացուցիչներին:

«Ընդամենը մի քանի ամիս անց մեր երկրում տեղի են ունենալու
խորհրդարանական ընտրություններ, որին մենք պետք է մասնակցենք միասնական և
գաղափարապես հզոր թիմով
» , - իր ելույթում, մասնավորապես, նշեց Գագիկ Ծառուկյանը: