Շնորհավորում եմ Ռուբեն Վարդանյանին. Գագիկ Ծառուկյան

11/05/2022

Շնորհավորում եմ Ռուբեն Վարդանյանին Արցախի Պետնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով։Դա առաջին հերթին պատասխանատվության ստանձնում է, անձնուրաց աշխատելու որոշում։ Վստահ եմ՝ ռուսական խաղաղապահների կայուն ներկայության շնորհիվ Արցախի անվտանգության երկարաժամկետ ապահովումը հնարավորություն կստեղծի Արցախի զարգացման համար։ Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ օգտակար լինելու խաղաղ Արցախի վերականգնմանը, Արցախի զարգացման, հումանիտար և այլ ծրագրերի իրականացմանը՝ ի շահ աշխարհի հայության և մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման։