ՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
01/09/2012
Ամանորի կապակցությամբ, բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ, ամանորյա հաճելի անակնկալ մատուցվեց հանրապետության 350 000-ից ավելի մանուկներին:
Դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 4-ը հարյուրավոր Ձմեռ Պապիկներ և Ձյունանուշներ շրջեցին հանրապետության ողջ տարածքով՝ նվերներ և անմոռանալի ակնթարթներ պարգևեցին հազարավոր մանուկներին: