Նոր դասասենյակներ, բազմաթիվ նվերներ.Անակնկալներ՝ Դրախտիկի դպրոցականներին
09/02/2019
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին դասարանցիներն առաջին դասը սկսել են նոր, վերանորոգված, լուսավոր դասասենյակում: Հիմնանորոգումն իրականացվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ջանքերով: Գիտելիքի տոնի առթիվ Դրախտիկի աշակերտներին շնորհավորելու են գնացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, հիմնադրամի կողմից նվերներ հանձնել առաջին քայլերն անող երեխաներին: Ուշադրությունից չեն վրիպել նաև համայնքի սոցիալապես անապահով ընտանիքները: