Նաիրա Զոհրաբյան. Վարդևան Գրիգորյանը, հանուն իր որդու, պետք է շարունակի պայքարը
Թեև Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու մահվանից հետո ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը դադարեցրել են քարոզարշավը, սակայն «Ժամանակին» հասած տեղեկություններով՝ ԲՀԿ-ն ցանկանում է մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին։
Այս օրերին աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Նաիրա Զոհրաբյանը «Ժամանակի» հետ զրույցում հաստատել է, որ ԲՀԿ-ն հակված է Վարդևան Գրիգորյանի գլխավորած ավագանու ցուցակով մասնակցել հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։
Եթե որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան կապակցությամբ Վարդևան Գրիգորյանը որոշի չմասնակցել այդ ընտրություններին, կուսակցությունն առհասարակ չի մասնակցի Գյումրու ընտրություններին։
Նաիրա Զոհրաբյանը «Ժամանակի» հետ զրույցում ասել է, որ չի ցանկանում շտապել ու Վարդևան Գրիգորյանի փոխարեն որոշում կայացնել,այնուամենայնիվ, կարծում է, որ հանուն իր որդու՝ Արշակի, Վարդևան Գրիգորյանը պետք է շարունակի պայքարը Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար։