Նաիրա Զոհրաբյան. Կառավարությունը ցանկանում է տապալել արդար ընտրությունների մասին համաձայնագիրը

10/19/2016

Կառավարությունը ցանկանում է տապալել արդար ընտրությունների վերաբերյալ ընդդիմության հետ կնքած համաձայնագիրը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին խորհրդարանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն շատ բարձր է գնահատում քվերակածների ցուցակները հրապարակելու ձեռք բերված համաձայնագիրը, բայց այն տապալելու միտում է տեսնում: Օրինագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել ուրիշ անձի փոխարեն քվեարկելու համար (2-ից մինչեւ 5 տարի ազատազրկում), բայց նույնպիսի պատիժ է առաջարկվում խախտման կեղծ մեղադրանքի համար: Կառավարությունը չի ցանկանում փաստաթղթի մեջ ընդամենը մեկ բառ ավելացնել՝ «դիտավորյալ», այսինքն՝ դիտավորյալ կեղծ:

«Այսպիսով, եթե որեւէ մեկը հայտարարի խախտման մասին, բայց պատահաբար սխալվի, ապա ճաղերի հետեւում հայտնվելու վտանգ կա: Եթե մենք չեղարկենք մեր համաձայնագիրը, ապա կզրկվենք ընտրացուցակները հրապարակելու եւ ընտրական գործընթացը նկարահանելու կարեւոր պահանջից: Առաջին ընթերցմամբ մեր խմբակցությունը «կողմ» կքվեարկի: Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը մեզ խոստացել է, որ քննարկումները կշարունակվեն: Բայց եթե համաձայնության չգանք, ապա երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը չենք մասնակցի»,- նշել է Զոհրաբյանը:

 

http://news.am/arm/news/352486.html