Նաիրա Զոհրաբյան. Թող ՄԻԵԴ-ի՝ հակահայաստանյան դատավճիռների դիմաց հենց մեր սխալված դատավորները վճարեն

09/13/2016

Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ բավարարված հայցերի գումարները թող այն հայ դատավորները վճարեն, որոնք սխալ վճիռներ էին կայացրել: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին:

Զոհրաբյանը նկատեց, որ Եվրոպական դատարանը մեկը մյուսի հետեւից բավարարում է Հայաստանի քաղաքացիների հայցերը ու փաստի առաջ կանգնեցնում պետական բյուջեն, որը պետք է վճարի այդ հայցերի գումարները: «Այդ գումարը պետք է այն դատավորները վճարեն, որոնց կայացրած վճիռները սխալ են եղել, եթե դրանք բեկանվել են Եվրոպակական դատարանի կողմից»,- վստահեցրել է Զոհրաբյանը: