Նաիրա Զոհրաբյան. Ընտրություններում այլեւս բացահայտ խախտումներ չեն լինի
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ընդդիմության եւ իշխանությունների ստորագրած համաձայնագրով եթե անգամ ոչ բոլոր, ապա ամենաբացահայտ խախտումները կկանխվեն: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների եւ ընտրատեղամասերի վերազինման վերաբերյալ համաձայնագիրն ընդդիմության կողմից ստորագրելու ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Իշխանություններն ու ընդդիմությունը մեկ անգամ արդեն հավաքվել են հանուն «պատմական» համաձայնագրի, սակայն հետո այն հետաձգեցին, հավելել է նա: «Մնում է հուսալ, որ այս համաձայնագրի հետ եւս նույն բանը չի պատահի»,- ասել է Զոհրաբյանը:
«Իհարկե, ոչ մի օրենք չի կարող բոլոր հնարավոր խախտումների դեմ զրահ դառնալ: Բայց լավ սահմանված օրենքը, որի վերաբերյալ վերջնական համաձայնության են եկել իշխանությունները, ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը, թույլ կտա գոնե ամենաբացահայտ խախտումները կանխել՝ ինչպես կրկնակի քեարկությունները կամ ընտրական գործընթացի մասնակիցների հանդեպ ճնշումները»,- հայտարարել է Զոհրաբյանը: