Նաիրա Զոհրաբյան. «Շոկի մեջ եմ: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»
09/20/2016
Տեղեկացնենք, որ Չինաստանում ընթացող Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովին մասնակցում էր նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, որն առաջիններից էր, որ Շիրակի մարզի ԲՀԿ պատասխանատուներից տեղեկանալով Վարդեւան Գրիգորյանի որդու ողբերգական մահվան մասին՝ «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ ընդհատում է այցը, եւ անմիջապես վերադառնում է Հայաստան. «Ինձ համար հիմա դժվար է ինչ որ բան ասելը: Ուղղակի շոկի մեջ եմ: Իմ միակ խնդիրն այս պահին արագ Հայաստան հասնելն է: Եվ շնորհակալ եմ Հայաստանում Չինաստանի դեսպանին, որ արագ կարգավորեց վերադարձի խնդիրը»: