Նաիրա Զոհրաբյանը Փարիզում խոսել է սահմանային վերջին լարվածությունից
Այսօր Փարիզում ընթացող ԵԽԽՎ փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում, մինչ նիստի մեկնարկը, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ։ ԵԽԽՎ պատվիրակության հայ անդամը հանձնաժողովին տեղեկացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին, նշելով, որ ադրբեջանական կողմը, ինչպես սպառնացել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը, այլեւս ծանր զինատեսակներով է հրետակոծում հայկական խաղաղ գյուղերը։ ԲՀԿ ներկայացուցիչը նշել է, որ հետագա հնարավոր բոլոր զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա եւ հանձնաժողովի անդամներին կոչ է արել լրջորեն անդրադառնալ այս խնդրին, եւ չմոռանալ, որ խոսքը վերաբերում է խաղաղ գյուղերի բնակչությանը՝ երեխաներին, կանանց, ովքեր ամեն օր ապրում են ադրբեջանական հրոսակների կրակահերթերի տակ։