Նաիրա Զոհրաբյանը չի հանել Ուրիխանյանին հայ-ռուսական հանձնաժողովից

05/19/2015

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ նախկին ԲՀԿ անդամ Տիգրան Ուրիխանյանին Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի կազմից հանելու մասին լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը: Նա նշեց, որ ընդամենը պետք է բացել ԱԺ կայքը, արտաքին հարաբերություններ բաժին, միջխորհրդարանական հանձնաժողովներ բաժին եւ տեսնել, որ Տիգրան Ուրիխանյանը ինչպես եղել է, այնպես էլ կա Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում, բացի նրանից, ԲՀԿ-ից այլ պատգամավորներ եւս ներգրավված են այդ հանձնաժողովում:

«Իսկ թե հունիսին, օգոստոսին կամ սեպտեմբերին Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին ԲՀԿ-ից ով պետք է մասնակցի, դա բացառապես որոշում է Գալուստ Սահակյանը, ուստի՝ տիկին Զոհրաբյանը չէր կարող որեւէ կերպ իրեն վերապահել Գալուստ Սահակայնի լիազորությունները»,-ասաց Վահան Բաբայանը:

Նրա խոսքով՝ քանի որ ԲՀԿ-ն «Եդինայա Ռոսիայի» հետ ունի ստորագրված համագործակցության հուշագիր, Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժարվելուց հետո, որոշվեց, որ Նաիրա Զոհրաբյանը պետք է ներգրավի հանձնաժողովի կազմում, կա համապատասախամ դիմում Գալուստ Սահակյանին, սակայն մինչ օրս Աժ նախագահը չի հաստատել այդ դիմումը:  «ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը  արդեն որերորդ տարին ներգրավված է միջխորհրդարանական միության կազմում, սակայ նբոլոր այս տարիների ընթացքում որեւէ անգամ միջխորհրդարանական միության նիստին գեթ մեկ անգամ չի մասնակցել, որովհետեւ  Աժ նախագահի բացարձակ լիազորության մեջ է՝ որոշել,  թե այս կամ այն նիստին տվյալ պատվիրակությունից ով է մասնակցում, ուստի՝ Տիգրան Ուրիխանյանին  խորհուրդ եմ տալիս ժաանակ չկորցնել եւ Գալուստ Սահակյանից պարզել, թե հունիսին կայանալիք նիստին ով պետք է մասնակցի: Նաիրա Զոհրաբյանը ամենամեծ ցանկության դեպքում չէր կարող իրեն վերագրել ԱԺ նախագահի լիազորություններ»,-ասաց Վահան Բաբայանը: