Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին

07/29/2016

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անընդունելի է համարում «Հիմնադիր խորհրդարանի» համակարգողներից Ալեք Ենիգոմշյանի ձերբակալությունը: «Կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին: Ես չէ, որ պետք է նշեմ նրա անուրանալի վաստակի մասին, սակայն, սահմաններ կան, գրված-չգրված օրենքներ, որոնք ոչ-ոք չպետք է անցնի: Ալեք Ենիգոմշյանին ձերբակալելը առնվազն բարոյական չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանը հուլիսի 27-ին տեղեկացրել էր, որ ձերբակալել են Ալեք Ենիգոմշյանին։ Նա այժմ գտնվում է ԱԱԾ ՁՊՎ-ում: 
 

http://www.aravot.am/2016/07/29/721734/