ՄԽԻԹԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

12/08/2009
Դեկտեմբերի 8-ին կայացած նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 2009 թվականի դեկտեմբերի 7-ի «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» որոշումները, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր գրանցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Ջանշիկի Հարությունյանին: