Միքայել Մելքումյան. Պետությունը մենաշնորհների մասին ազնիվ չի խոսում, դրա համար էլ ժողովուրդը չի հավատում
Ժողովուրդը չի հավատում մենաշնորհների դեմ պայքարի մասին իշխանությունների հայտարարություններին, քանի որ իշխանությունը չի բացատրում, թե ինչու է ժամանակին թույլատրել դրանք: Այդ մասին հունիսի 6-ին ԱԺ-ում ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Իշխանությունները կարող են ասել՝ այո, ժամանակին մեր երկրում թույլատրվում էին շուկայական պայմանների խախտումներ: Բայց դրանից ստացված միջոցները հատկացվում էին կարեւոր խնդիրների լուծմանը՝ բանակին, ազգային անվտանգությանը եւ այլն: Առաջ մենք շատ բան էինք թույլատրում, նման ժամանակներ էին: Դա՛ էլ ենք թույլատրել: Բայց հիմա կարմիր գիծ ենք գծում ու այլեւս չենք թույլատրելու: Բայց իշխանությունը պատրաստ չէ նման անկեղծ խոսակցության: Իսկ հասարակությունը, չտեսնելով անկեղծություն, չի հավատում մենաշնորհների դեմ պայքարելու մասին նրանց ասածներին»,- ասել է նա: