Միքայել Մելքումյան. Ուզում եք, որ խանութ ունեցողը օրական 4-5 հազար դրա՞մ ստանա

06/14/2016

 

Կառավարությունը սխալ է անում՝ շրջանառության հարկի շեմն այդքան կտրուկ իջեցնելով։ Այս մասին հունիսի 14-ին՝ ԱԺ–ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ, ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Շրջանառության հարկը փոքր բիզնեսին թույլ է տալիս աշխատել պարզեցված ռեժիմով։ Իսկ Կառավարությունն ուզում է այնպես կտրել այդ շեմը, որ դրա «հովանոցի» տակ գրեթե ոչ մեկ չմնա։

«Դուք ուզում եք շեմը տարեկան 115 մլն դրամից դարձնել 40 մլն դրամ։ Լավ, եկեք հաշվենք տարեկան 30 մլն դրամ շրջանառություն ունեցող խանութի դեպքում։ Ամսական դա 2.5 մլն է, իսկ օրական՝ 83 հազար։ Ողջամիտ 10 տոկոս շահույթով ստացվում է օրական 8300 դրամ։ Իսկ եթե նա գոնե մեկ աշխատակից է պահում, ուրեմն ավելի քիչ։ Դուք ուզում եք, որ խանութն այնպիսի շահութաբերություն ունենա, որքան տաքսի՞ն։ Դա տրամաբանակա՞ն է»,– հարցրել է Մելքումյանը։

Новости Армении - NEWS.am