ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎՐԱՍԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ

08/24/2012

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո Ծաղկաձորում մեկնարկեց «Երիտասարդ Եվրասիա» միջազգային նորարարական ֆորումը:

Մեծամասշտաբ այս ֆորումին մասնակցում է 15 երկրների տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 600 երիտասարդ: Տարբեր ազգություններ ու ավանդույթներ ներկայացնող հարյուրավոր այս երիտասարդների մեկ հյուրընկալ հարկի ներքո է համախմբել ավելի պայծառ ու լուսավոր ապագա կերտելու ցանկությունը:








«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցեց ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, ողջունեց մասնակիցներին և հյուրերին:

«Ես շատ ուրախ եմ այսօրվա այս հանդիպման համար, որ այս միջազգային ֆորումն անց է կացվում Հայաստանում, որին մասնակցում են 14 բարեկամական երկրներից 600 երիտասարդ քաղաքական գործիչներ: Մեր ապագան և մեր արժանի փոխարինողները երիտասարդներն են: Ես միշտ ասել եմ, որ ձեր կողքին եմ, իմ հնարավորության սահմաններում պատրաստակամ եմ աջակցելու, նպաստելու և իրականացնելու ձեր նպատակներն ու ծրագրերը»,-իր խոսքում, մասնավորապես, նշեց ԲՀԿ առաջնորդը:

Մասնակից երիտասարդներին փոխանցվեց նաև ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ողջույնի խոսքը:

Կարևորելով նմանօրինակ միջոցառումները՝ երիտասարդները ընդգծեցին, որ, եթե չլիներ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը, լայնամասշտաբ այս նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չէր կոչվի: