ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՀԱՕԿ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
11/13/2010
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 20-րդ տարեդարձը մեծ շուքով նշվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում: Տոնական միջոցառմանը ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և բարձրաստիճան հյուրեր և գործընկերներ:
Ողջունի խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա շնորհավորեց ներկաներին տոնական միջոցառման կապակցությամբ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին բնակարան նվիրեց: Հայաստանում սպորտի զարգացման գործում բացառիկ ավանդ ունենալու համար ՀԱՕԿնախագահ Գագիկ Ծառուկյանը Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կողմիցպարգևատրվեց «Պիեռ Դե Կուբեղտին» մեդալով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-14-ը Երևանում անցկացվում է ֆորում ԱՊՀ և բալթյան 11 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ: