Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչների այցը Հայաստան
09/25/2017
Սեպտեմբերի 21-ից 24-ը Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում էին գտնվում Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները՝ տրանսպորտի նախարար, Լորդերի պալատի անդամ Մարտին Քալանանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև բրիտանական խորհրդարանի լորդերի պալատի և համայնքների պալատի անդամներ, բարոնուհիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Եռօրյա այցի ընթացքում պաշտոնյաները մասնակցել են բազմաթիվ հանդիպումների և քննարկումների, որոնցից ամենամասշտաբայինը եղել է «Պահպանողականություն եւ առաջընթաց» համաժողովը: Դրան զուգահեռ բարձրաստիճան հյուրերը բազմաթիվ այլ հանդիպումների են մասնակցել: