Մարտի 17-20-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի (ԵՊՌԴ) խորհրդի հերթական համաժողովը։

03/22/2016

Մարտի 17-20-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի (ԵՊՌԴ) խորհրդի հերթական համաժողովը։

Համաժողովին մասնակցում էին նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը եւ ԵՊՌԴ խորհրդի անդամ Արմեն Արզումանյանը:

Համաժողովի օրակարգը խիստ հագեցած էր. վերջին շրջանում ահագնացող միգրացիայի խնդիրներ, սիրիական ճգնաժամ, ահաբեկչություններն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիների քննարկում, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա հիմնված քաղաքացիական հասարակության, քաղաքական ազատությունների, խոսքի ազատությանն առնչվող խնդիրներ, որոնց վերաբերյալ ԵՊՌԴ անդամ ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներկայացուցիչները եւս ներկայացրել են իրենց դիտարկումներն ու մոտեցումները։

Համաժողովի ընթացքում քննարկվել են ԵՊՌԴ հաջորդ համաժողովի, ինչպես նաեւ՝ դաշինքի օրակարգին առնչվող այլ հացրեր։