ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ 20 000 ԲՆԱԿԻՉ

11/29/2011
Արդեն ավանդույթ դարձած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Գագիկ   Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող բժշկական բարեգործական ակցիան այս տարի ևս հաջողությամբ ավարտվեց:

3-օր շարունակ բուժզննմանը մասնակցող մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից եկած բնակիչների թիվը անցավ 20 000-ը:

Բազմահազար հիվանդներ, արդեն իսկ ապաքինման շրջանում, կարողացան իրենց երախտիքի խոսքը ասել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: