Հունվարի 28-ին ԲՀԿ քաղխորհրդի անդամներն այցելել են Եռաբլուր

01/28/2023

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ խոնարհելու հայրենիքի ազատությանն իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: