ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
Հարգարժան պարոն Ծառուկյան,
Հարգելի գործընկերներ,
«Բարգավաճ Հայաստան» Կուսակցությունն այսօր պետական քաղաքականության մշակման և իրականացման բոլոր ոլորտներում ունի իր ակտիվ ու ծանրակշիռ դերը: Մեզ հաջողվել է առողջ և արդյունավետ կոալիցիոն համագորածկցության օրինակ ձեռք բերել:
Որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և որպես «Հանրապետական» կուսակցության նախագահ ես իմ գոհունակությունն եմ հայտնում այս համագործակցության հետ կապված: Այսուհետև եւս մեր աշխատանքները մենք պետք է կառուցենք համագործակցային կարեւոր արժեքների վրա:
Մեկ տարի առաջ մեր նպատակները միասնական էին, այսօր էլ ժամանակով թրծված այդ միասնականությունը բոլորիս հավաքել է այստեղ, միասնականություն մի նպատակի շուրջ՝ տեսնել Հայաստանը ամուր ու բարեկեցիկ, կայուն եւ հզոր:
Մեկ տարի առաջ մենք քննարկում էինք թե հիմնախնդիրներ, թե ծրագրեր: Այժմ էլ այսօրվա հրամայական խնդիրները լուծելուց բացի մենք պետք է կարողանանք սահմանել և իրականացնել զարգացման նոր առաջնայնություններ, որոնք երկարաժամկետ հեռանկարում ապահովելու են Հայաստանի վերելքը, ամրապնդելու են մեր երկրի անկախությունն ու ինքնուրյունությունը:
Մենք պարտավորություններ ունենք և պետք է մեր գործերով մեր խոսքի տերը լինենք: Աշխատենք օրնիբուն, աշխատենք բազմակի, եռանդով, հանուն ուժեղ ու բարգավաճ Հայաստանի: Մենք պետք է առաջ գնանք անընդհատ: Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք, իսկ մեր երկրին խաղաղություն, կայունություն և զարգացում:
Շնորհակալություն
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ