ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովին
Երեկ` ուշ երեկոյան, ժամանեցինք Սանկտ-Պետերբուրգ, որտեղ սեպտեմբերի 23-ից 25-ը կազմակերպվել է ԱՊՀ երկրների Երիտասարդական միջխորհրդարանների գագաթաժողովը:
Ծրագրով նախատեսված են մի շարք կարևոր հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության օրենսդիր ներկայացուցիչների հետ:
2015թ.-ը ԱՊՀ երկրների համար կարևորվելու է Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներով, դրանով է պայմանավորված, որ քննարկումների և երկխոսությունների հարթակում այս թեման ունի յուրահատուկ դեր և նշանակություն:
Օրակարգի կարևորագույն կետերից է 2016-17թթ.–ին նախատեսված միջոցառումների ցանկի քննարկումը, որով, մինչև 2020թ. –ի համար, երիտասարդական միջխորհդարանների համագործակցության գլոբալ ռազմավարություն է մշակվելու:
Ինչպես նաև, սպասվում է Եվրասիական երկրների կանանց պատվիրակների համաժողովը, որին մասնակցելու են շուրջ 80 երկրների տարբեր բնագավառների կին ներկայացուցիչներ:
Գլխավորելով հայաստանյան պատվիրակությունը` վստահ եմ, որ նմանատիպ հանդիպումներն առավել քան կարևոր են միջխորհրդարանական դիվանագիտության ամրապնդման և երիտասարդական քաղաքականության ձևավորման գործում:
Մեր պատվիրակության կազմում կան բանիմաց և գործընթացները լավ պատկերացնող երիտասարդներ, որոնք անմիջական ակտիվ և արդյունավետ մասնակցություն են ունենում գագաթաժողովի ախատանքներին:
Մեր երկրի ներկայացուցիչներն արդեն հասցրել են ունենալ բովանադակային, վերլուծություններից և առաջարկություններից բաղկացած ծավալուն ելույթներ և նախապատրաստվում են ներկայացնեն իրենց նոր ելույթներն ու նոր` կառուցողական մտքերը:
Մենք պետք է միշտ կարևորենք երիտասարդների մասնակցությունը քաղաքական և հասարակական գործընթացներում, և որպես ավագ գործընկերներ, մշտապես ուղղորդենք և աջակից դառնանք:
Ժամանակներն արդեն փոխվել են և եթե առաջ ասում էին, որ վաղվա օրը երիտասարդինն է, ապա այժմ վստահ կարելի է ասել, որ արդեն այսօր, լոկալ և միջազգային հարթակներում երիտասարդներն ունեն իրենց ուրույն տեղը, և իրենց մտահոգություններն ու առաջադեմ, հաճախ բացառիկ նախաձեռնություններով անմիջական մասնակցում են գրեթե բոլոր զարգացումներին:
Եվ դա ողջունելի է