ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

10/27/2009
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը hայ-թուրքական սահմանի բացման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև մեկնաբանեց ինտերնետում հայտնված ապատեղեկատվությունը:






Նախ լրագրողները պրն. Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե ինչ դիրքորոշում ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ, ինչին պրն. Ծառուկյանը պատասխանեց.-«Սահմանները պետք է բացվեն առանց նախապայմանների, եթե նախապայմաններ եղան, բոլորս հրաժարվելու ենք: Դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, այս գործընթացները որևէ այլ հարցի հետ պետք է կապ չունենան: Եթե դրանք առնչվեն Ղարաբաղյան խնդրին կամ Հայոց ցեղասպանությանը, ապա մենք դեմ ենք լինելու»,-լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ նախագահը:

Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ նաև ինտերնետում վերջերս շրջանառվող ապատեղեկատվությանը,-«Բոլոր լրագրողներին հենց հիմա կարող եմ հրավիրել, եկեք տեսեք բոլոր կենդանիներին: Ես կենդանիներ պահող մարդ եմ, ինչպե՞ս կարող եմ ինձ նման բաներ թույլ տալ»,-նշեց պրն. Ծառուկյանը: