Հիմքեր չունեմ վարչապետի խոսքերին չհավատալու. ԲՀԿ-ական

10/24/2016

Եթե վարչապետի մակարդակով ասվել է, պետք է իրատեսականին մոտ լինի. Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով՝ վարչապետի այն հայտարարությանը, որ յուրաքանչյուրը կարող է ինչ ուզում է ներկրերել, իսկ խնդիրներ առաջանալու դեպքում ահազանգել իրեն:Մելքումյանը նշեց, որ օլիիգապոլիաները, բնականաբար, օրենքով ամրագրաված չեն:

«Օրենքով ամրագրված չի, որ մի հոգի կամ երկու հոգի պետք է որոշ ապրանքներ ներկրեն: Կառավարության հանդեպ վստահության կարևոր ազդակներից մեկը անպայման լինելու է հենց սրա դեմ պայքարը: Դրա մասին ոչ միայն պետք է խոսվի այլ կարճ ժամանակ հետո պետք է ցույց տալ, որ եթե հիմա բենզինը, բանանը, կամ ցիտրուսը ներկրում են մի քանի սուբյեկտներ, ապա մեկ ամիս կամ 2 ամիս հետո պետք է երևա, որ ներկրում են են արդեն 20, 25 հոգի»,-ասաց նա հավելելով՝, դա չպետք է արհեստական ցույց տալ, այլ դա պետք է լինի մրցակցային հարաբերությունների տրամադրմամբ:

Ըստ Մելքումյանի՝ մադրիկ այսօր այնքան հիասթափվել են, որ հնարավոր է վախենան գնան ապրանքներ ներկրեն ու ընկնեն ինչ-որ պռոբլեմների մեջ: Պատգամավորը նշեց, որ կարող են լինել ռիսկեր ԵԱՏՄ-ից ապրանքների ներկրման ժամանակ:

«ԵԱՏՄ-ից ապարնք ներկրելու դեպքում մաքսային սահմանը բացակայում է, սա կարող է դառնալ պատճառ, որ ներկրողը շեղվի օկտանային գներից կամ չպահպանի ապրանքի անվտանգության չափորոշիչները, ստանդարտացումը»,-ասաց պատգամավորը: Մելքումյանը նշեց, որ ինքը որպես պրագմատիկ գործիչ հիմքեր չունի վրչապետի խոսքին չհավատալու:

«Ես հիմքեր չունեմ ասելու, որ ես չեմ հավատում : Շատ կարճ ժամանակ հետո կերևա: Որոշ ժամանակ անց կերևա Շուկա այլ լ մրցակիցներ,ներկրողներ մտե՞լ են, թե՞ ոչ: Պետք է սպասենք: Երկու օր առաջ է այդ հայտարարությունն արվել: Ես՝ որպես պրագմատիկ գործիչ, չեմ կարող կասկածել»,- նշեց Մելքումյանը:

 

http://www.yerkir.am/news/view/115628.html