ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՔԱՋԱԼԵՐՈՒՄ Է ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻՆ
11/13/2010
Հայ մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանը 2009 թ. ռեկորդ էր սահմանել. երկու ձեռքով պտտաձողի վրա 350 պտույտ էր իրականացրել: Իսկ ս.թ. նոյեմբերի 13-ին մարզիկը նոր ռեկորդ էր պատրաստվում սահմանել՝ պտտաձողի վրա ձախ ձեռքով 75 պտույտ կատարելով: Դավիթ Ֆահրադյանին քաջալերելու էր եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հայ մարզիկը ՀԱՕԿ նախագահի և բոլոր երկրպագուների ներկայությամբ իրականացրեց իր առջև դրված առաջադրանքը՝ կատարելով 76 պտույտ: Պրն. Ծառուկյանը նշեց, որ լավ արդյունքներ ցուցաբերած և ռեկորդակիր մարզիկները միշտ էլ իր ուշադրության կենտրոնում են: «Մենք միշտ պետք է սպորտը և օլիմպիական գաղափարների տարածումը պահենք ուշադրության կենտրոնում, դա է առողջ սերնդի գրավականը»,-նշեց ՀԱՕԿ նախագահը:
Այժմ տեսագրված նյութը ուղարկվելու է Մեծ Բրիտանիա, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ երբ հաստատվի Դավիթ Ֆահրադյանի նոր ռեկորդը, մարզիկը կպարգևատրվի: