ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵւԱՏՐԵՑ ԴԱՎԻԹ ՖԱՀՐԱԴՅԱՆԻՆ

05/11/2011
Դավիթ Ֆահրադյանն այլևս Գինեսի գրքի կրկնակի ռեկորդակիր է: Մայիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեծարվեց մեր ռեկորդակիրը: Գինեսի ռեկորդների գրքի նոր հավաստագիրը Դավիթ Ֆահրադյանին հանձնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:





Գագիկ Ծառուկյանը նաև ՀԱՕԿ բարձրագույն պարգևով՝ ոսկե շղթայով պարգևատրեց Դավիթ Ֆահրադյանին: «Ի սրտե շնորհավորում եմ Դավիթ Ֆահրադյանին. նա կարողացավ երկրորդ անգամ ռեկորդ սահմանել և գրանցվել Գինեսի գրքում, Դա մեր ազգի համար մեծ պատիվ է, մենք հպարտանում ենք, որ այսպիսի հզոր մարզիկներ ունենք»,-ողջույնի խոսքում նշեց ՀԱՕԿ նախագահը:


Դավիթ Ֆահրադյանը  2009 թ. ռեկորդ էր սահմանել. երկու ձեռքով պտտաձողի վրա 350 պտույտ էր իրականացրել:  Իսկ  2010թ . նոյեմբերի 13-ին մարզիկը նոր ռեկորդ սահմանեց՝ պտտաձողի վրա  ձախ ձեռքով 75 պտույտ կատարելով: