ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱՔԻՆՈՒՄ ՄԱՂԹԵՑ

04/27/2011
Ապրիլի 26-ի կեսօրին Վանաձոր-Գյումրի ճանապարհին ավտովթարի է ենթարկվել Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանը: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո չեմպիոնին տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նույն օրը  Նազիկ Ավդալյանին այցելել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: