ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ
03/01/2011
Մարտի 1-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց հայազգի բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն, Խորհրդային Միության և Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանին:
«Մեզ համար մեծ ուրախություն է հայ բռնցքամարտի լեգենդ Վլադիմիր Ենգիբարյանին հյուրընկալելը, մենք գիտենք, որ լեգենդար բռնցքամարտիկը հաջորդ տարի դառնալու է 80 տարեկան և պատրաստ ենք Հայաստանում մեծ շուքով նշելու Վլադիմիր Ենգիբարյանի 80-րդ տարեդարձը»,-իր խոսքում նշեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ի նշան երախտիքի Գագիկ Ծառուկյանը օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանին պարգևատրեց ՀԱՕԿ բարձրագույն պարգևով՝ ոսկե շքանշանով: Հայկական սպորտի կենդանի լեգենդն իր հաղթանակները հավերժացնող մշտական անկյուն կունենա ինչպես ՀԱՕԿ-ում, այնպես էլ Բռնցքամարտի ենգիբարյանական մարզօջախում: