ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ

09/13/2010
Օգոստոսի 27-30-ը Վրաստանի Ուռեկի քաղաքում տեղի է ունեցել Քիքբոքսինգի աշխարհի գավաթի խաղարկությունը ակումբների միջև: Հայաստանը ներկայացրել են 26 մարզիկներ:






Եզրափակչում մեր հավաքականը հանդիպել է Ադրբեջանի հավաքականի հետ և 4 միավոր առավելությամբ հաղթանակ է տոնել: Հաղթանակի կապակցությամբ մարզիկներին և մարզիչներին հյուրընկալել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ նախագահը շեշտեց, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում են երկրի մարզական հաջողությունները:

Մարզիկներին և մարզիչներին խրախուսելու համար պրն. Ծառուկյանը Քիքբոքսինգի դպրոցին տրամադրեց 3 միլիոն դրամ: