ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
05/16/2011
Գերծանրքաշային կարգում աշխարհի ամենաուժեղ պատանին հայ է: Հայազգի մարզիկ Գոռ Մինասյանը Պերույի մայրաքաղաք Լիմայում անցկացված Պատանիների աշխարհի առաջնությունում ցույց է տվել 379 կգ արդյունք, 12 կիլոգրամով իրենից հետ է թողել երկրորդ մրցանակակրին և հռչակվել մոլորակի բացարձակ չեմպիոն: Աշխարհի ամենաուժեղ պատանուն և 85 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած Միքայել Միքայելյանին և 62 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանին դիմավորեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նախորդ առաջնությունների և Սինգապուրում անցկացված Պատանեկան օլիմպիադայի համեմատ այս տարի արդյունքների 30-40 տոկոս աճ է նկատվում: