ՀԱՕԿ-Ը ԵՎ ՎԻՎԱՍԵԼԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

03/03/2009
Մարտի 3-ին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում «Վիվասել-ՄՏՍ-ի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկ տարի ժամկետով համագործակցության պայմանագիր ստորագրեցին, համաձայն որի «Վիվասելը» 2009 թվականի ընթացքում 100 միլիոն դրամի օժանդակություն է ցուցաբերելու հայ մարզիկներին:

«Օլիմպիական կոմիտեի հետ այս համագործակցությունը նպատակ ունի զարգացնել տարբեր մարզաձևերեր...Մենք հավատում ենք մեր մարզիկների հնարավորություններին և ապագային: Մեր մարզիկներին միջազգային հարթակներում պայքարելիս տեսնելով՝ մենք օր օրի ավելի մեծ բերկրանք կզգանք...Մենք համոզված ենք, որ մեր մարզիկներն ու մարզիչներն ամեն ինչ կանեն Հայաստանի դրոշը ամենուրեք բարձր պահելու համար»,-մասնավորապես ասված է Վիվասել ՄՏՍ-ի մամլո հաղորդագրությունում:
 
Պայմանագրի ստորագրումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդգծեց, որ «Վիվասել» բջջային օպերատորը ցանկացել է օգնել Հայաստանում սպորտի զարգացմանը և ՀԱՕԿ-ին, իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գոհունակությամբ ընդունել է այդ առաջարկը: