ՀԱՐՅՈՒՐԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ և ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ ԱՆԴԱՄԱԿՑԵՑԻՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
09/17/2009
Սեպտեմբերի 17-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց կուսակցությանը նոր անդամակցած 100-ից ավելի երիտասարդ մշակութային գործիչների և արվեստագետների: Երիտասարդները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի ուսանողներ են, նրանք անդամակցել են կուսակցությանը՝ ոգևորված լինելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կերպարով:
Ներկաներին ողջունեց ԲՀԿ Քաղխորհրդի անդամ Հայկ Ակարմազյանը: «Բոլոր ուսանողները և երիտասարդները տեսնում են, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ է, հենց սա է ոգևորում երիտասարդներին անդամակցելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և միանալու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Կուսակցության շարքերի համալրումը խելացի, բանիմաց և կրթված ուսանողներով պարբերական գործընթաց է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար»,- իր ելույթում նշեց Հայկ Ակարմազյանը:
Նոր անդամագրված երիտասարդներից ոմանք նույնպես ցանկացան ելույթ ունենալ: Կուսակցության շարքերը նոր համալրած Էրիկ Բարսեղյանը իր ելույթում նշեց, որ ուսանողները տեսնում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը և հոգատարությունը իրենց նկատմամբ, և դա է այն հիմնական խթանը, որ երիտասարդների և ուսանողների շրջանում վստահությունը և համակրանքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ գնալով ավելի է մեծանում:
Նոր անդամագրված երիտասարդներին շնորհավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ այսուհետև ուսանողները կուսակցության վստահելի անդամներն են: «Սիրելի ուսանողներ, տեսնելով ձեր ոգևորությունը, ևս մեկ անգամ պարտավորված եմ զգում ձեր նկատմամբ լինելու ավելի ուշադիր և հետևողական: Այսօր դուք անցնում եք կուսակցության շարքերը և ԲՀԿ-ի վստահելի գործընկերներն եք: Միասին պետք է իրականացնենք մեր ծրագրերը»,- շնորհավորական խոսքում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Միջոցառման պաշտոնական հատվածի ավարտից հետո, հյուրասիրության ընթացքում, պրն. Ծառուկյանը ոչ պաշտոնական միջավայրում շփվեց երիտասարդների հետ, ծանոթացավ նրանց առաջարկներին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երիտասարդների հետ բաժակ բարձրացրեց և շնորհավորեց նրանց կուսակցությանն անդամակցության կապակցությամբ: