ՀԱՍԿԸ ԿՍԱՏԱՐԻ ԲՀԿ-ԻՆ

03/14/2012

Մարտի 13-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցությունը կսատարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Ազգային ժողովի փոխնախագահ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանն իր հերթին ողջունեց ՀԱՍԿ-ի` ԲՀԿ-ին սատարելու որոշումը և հավելեց, որ համագործակցության ճանապարհին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար գլխավոր խնդիրը ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն է: