Հանդիպում կանանց հետ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում

04/03/2015

Այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը,  ԲՀԿ ավագանու կին անդամները, Երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ կին ներկայացուցիչները հանդիպել են գենդերային հարցերով ԵԱՀԿ փորձագետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին պետնախարար, կանանց եւ իրավահավասարության հարցերով նախկին նախարար Մեգ Մանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերով բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի հետ£ Հանդիպմանը ներկա էր նաեւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը: 
Ողջունելով հյուրերինª տիկին Զոհրաբյանը նշել է, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը կարեւորում է կանանց ակտիվ ներ•րավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներում եւ այդ առումով կուսակցությունում բավականին մեծ է ակտիվ կանանց թիվը£ ԲՀԿ նախագահը ընդգծել է, որ Ընտրական օրենսգրքում իրենք, ի շարս այլ հարցերի, կառաջարկեն նաեւ փոփոխություններª  գենդերային քվոտաների մեխանիզմի ճիշտ ու արդյունավետ  ներդրման, ինչպես նաեւ պետության կողմից կուսակցությունների  ֆինանսավորման ավելացման վերաբերյալ£    
Կատերինա Րյաբիկոն նշել է, որ քաղաքական •ործընթացներում կանանց մասնակցության եւ նրանց առաջխաղացման հնարավորությունների շրջանակում իրենք արդեն երկրորդ տարին է, ինչ ակտիվորեն համագործակցում են ԲՀ կուսակցության հետ: ԵԱՀԿ փորձագետը կարեւորել է կուսակցական կանանց համար հատուկ դասընթացների եւ տարբեր ծրագրերի կազմակերպումը: 
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին պետնախարար Մեգ Մանը ներկայացրել է իր մոտեցումները գենդերային հավասարության եւ քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության մոդելների վերաբերյալ: Վերջինս կարեւորել է կանանց դերը օրենսդրական աշխատանքում, կուսակցությունների քաղաքականության ձեւավորման եւ ներկուսակցական ժողովրդավարության հզորացման գործում: Կողմերը պայմանավորվել են Ընտրական օրենսգրքի մշակման փուլում փոխ•ործակցելª գենդերային խնդիրներին բալանսավորված լուծում տալու համար