ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Էրեբունու ԲՀԿ տարածքային կառույցի ավելի քան 200 անդամների ու երիտասարդների հետ: Հանդիպման նպատակը եղել է համայնքի գույքագրած խնդիրները ԲՀԿ նախագահին ներկայացնելն ու միասին լուծումներ գտնելը: Վթարային շենքեր, անբարեկարգ այգիներ ու մանկապարտեզներ, աշխատատեղերի ու սպորտդպրոցների բացակայություն. Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ծանոթ է բոլոր ոլորտներում առկա խնդիրներին և հայտարարել, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներին և ավագանու անդամներին կհանձնանարի այցելել վարչական շրջան, տեղում ծանոթանալ խնդիրներին և բարձրաձայնել դրանք: Գագիկ Ծառուկյանը նաև պատրաստակամություն է հայտնել խնդիրների լուծման ճանապարհին կանգնել էրեբունցիների կողքին և հնարավորության սահմանում օգնության ձեռք մեկնել: Հանդիպման ավարտին կուսակցության վկայականներ են ստացել ԲՀԿ-ին անդամագրվելու ցանկություն հայտնած բազմաթիվ բնակիչներ: