ՀԱՅ ՉԻՆԱԿԱՆ-ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

08/05/2011
Գյումրի է այցելել Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունը: Հյուրերին ընդունել է Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Հյուրերին ուղեկցեցին Արամաբերդի եկեղեցական համալիր: Չինաստանի պատվիրակության համար տպավորիչ էր դեռևս 10-րդ դարում կառուցված և մեզ հասած վանական համալիրը:

«Հայաստանը և Չինաստանը ունեն դարավոր պատմություն, և պետք է անել ամեն ինչ բարեկամական կապերի ամրապնդման համար»,-նման միտք է հայտնել Չինաստանի Կոմկուսի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ: Հենց այս գաղափարը իրականացնելու նպատակով է նաև Գյումրի այցելել Թիան Չանչունը: «Այսօր եկել ենք Գյումրի՝ պարզելու, թե քաղաքը ինչ հնարավորություն ունի. ես ջանքեր կգործադրեմ, որպեսզի քաղաքում կատարվեն ներդրումներ և նոր աշխատատեղեր բացվեն»,-նշեց բարձրաստիճան չինացի պաշտոնյան:

«Հաշվի առնելով մեր երկրի զարգացման ռազմավարական ծրագրերը, Գյումրիում է գտնվելու մեր տեխնոզարգացման կենտրոնը, չինական կողմը նույնպես հետաքրքրված է Գյումրիին տրամադրելու նոր տեխնոլոգիաներ»,-նշեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Հայաստանի Խաղաղության Կոմիտեի նախագահ Գրիգոր Պետրոսյանը: 

Նախանշվող համագործակցության շրջանակներում Գյումրին կդառնա Չինաստանի քույր քաղաքներից մեկը: Նախնական համաձայնությամբ այս ամիս նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի այցը Չինաստան: «Կանենք հնարավորը, որ հայ-չինական հարաբերությունները զարգանան և նոր բարձունքի հասնեն»,- նշեց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: